D R I V E R

Loading

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ՝ ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ Ի. ԲԱՂՄԱՆՅԱՆԻ, ԴԱՏԱՎՈՐՆԵՐ՝ Լ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԵՎ Ս. ՍԱՀԱԿՅԱՆԻ, ՈՐՈՇԵՑ

ՎՃԻՌ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Վճռի հիմքում դնելով ՎԱՐՈՐԴԻ ՊԱՇՏՊԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՍՊԸ-ի թիվ ՎՊ-23-021-ԱՎ ավտոտեխնիկական փորձաքննության եզրակացության արդյունքները` վերաքննիչ բողոքը բավարարվեց: Թիվ ԵԴ/13194/02/23 քաղաքացիական գործով ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 05.03.2025 թվականի վճիռը բեկանվեց, հաստատվեց վթարում քաղաքացու անմեղությունը, և Ապահովագրական Ընկերությունից հօգուտ քաղաքացու՝ վնասի հատուցման պահանջի մասին հայցը (85․000 ՀՀ դրամ, գումարած կատարված դատական ծախսերը՝ 241․000 ՀՀ դրամ), բավարարվեց: